211652_close_icon
views-count24047 դիտում article-date 18:38 19-02-2018

«Քեզ բացակա չենք դնի, հերոս». լրացավ հակառակորդի դավադիր գնդակից զոհված Նարեկ Գասպարյանի ծննդյան 21-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 19-ին, լրացավ 2017 թվականի հունիսի 17-ի առավոտյան Արցախի հյուսիսային ուղղությամբ հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում ստացած Նարեկ Գասպարյանի ծննդյան 21-ամյակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծննդյան օրվան նվիրված միջոցառումների շարքը սկսկվեց «Օլիմպոս» կրթահամալից, որտեղ Նարեկն է սովորել: Ներկաները 25 մետր երկարությամբ եռագույնով այցելեցին հերոսի գերեզման, ծաղիկներ խոնարհեցին և մասնակցեցին հոգեհանգստյան կարգին, որից հետո ներկա գտնվեցին Նորք Մարաշի Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցում կայանալիք հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառումներին ներկա էին «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, բարձրաստիճան զինվորականներ, հասարակական տարբեր կազմակերպությունների նախագահներ, պատերազմի վետերաններ, նորքեցիներ և հյուրեր: Նարեկի ծնողներին հանձնվեցին մեդալներ, պատվոգրեր, շնորհակալագրեր: Տեղի ունեցավ նաև հատուկ հերոսի համար գրված «Անմահ Նարեկ» երգի պրեմիերան: Նարեկը սիրում էր իր հայրենիքը ու միշտ պատրաստ էր զոհել իր կյանքը, նա գիտակցում էր, որ դժվարություններ ու բարդություններ շատ են լինելու, բայց նա անպայման հաղթելու է ու տուն է դառնալու հաղթանակած: Նարեկը հաղթեց պատերազմում, մարտնչեց քաջաբար, բայց թշնամու դավադիր գնդակը խոցեց նրան՝ կիսատ թողնելով մի շարք երազանքներ ու նպատակներ, որն ուներ 20-ամյա պատանին: Հիշե՛նք ու ճանաչե՛նք այն պատանիներին, ովքեր իրենց ամբողջ կյանքը ներդրեցին մեր ապահովության ու խաղաղության համար՝ գիտակցելով, որ թիկունքում մի ողջ ազգ կա: Մի ողջ ազգ, ով պարտավոր է հիշել ու հպարտանալ իր քաջ ու անվախ Զիվորներով՝ նրանց անունները հավերժ ամրագրելով մեր պատմության մեջ: Հավերժ փա՛ռք քեզ, Եղբա՛յր: Քո սխրանքն անմահ է, քո անունը մեր սրտերում... Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 258+
258+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր