211652_close_icon
views-count2264 դիտում article-date 15:30 31-03-2019

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Մարտի 31-ին, ժամը 11:51-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում արգելափակվել է «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենա: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Մարտի 31-ին, ժամը 02:56-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Մաշտոցներ» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր