Ոչ-ոքի․ Ալաշկերտը կարևոր միավորներ կորցրեց Գյումրիում
Մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ տուրը: Չեմպիոն «Ալաշկերտը» Գյումրիում մրցեց «Շիրակի» հետ: Հաղորդում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/03/30/alashekrt-shirak/966878]armsport[/url]-ը։
Նախնական տվյալներով հանդիպումը պետք է կայանար Գյումրու քաղաքային մարզադաշտում, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպումը նախ մեկնարկեց 45 րոպե ուշացումով և կայացավ Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում:
Ինչպես սպասվում էր, խաղն անցավ համառ պայքարում: Հաշիվը բացվեց 10-րդ րոպեին: Եզրից փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Արթուր Եդիգարյանը:
Գոլից հետո էլ գնդակին հիմնականում տիրում էին հյուրերը, իսկ Բիչախչյանի ֆուտբոլիստները ամուր և վստահ պաշտպանվում էին:
Երկրորդ կեսում տանտերերը կարողացան փրկել հանդիպումը: 68-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Արամ Մուրադյանը:Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1
Այս խաղից հետո «Շիրակը» 28 միավորով 6-րդ տեղում է: Արամ Ոսկանյանի թիմն էլ 37 միավորով կբարձրանա երկրորդ հորիզոնական: