«Արսենալ»-ը միավորներ կորցրեց «Սաութհեմփթոն»-ի հետ խաղում. տեսանյութ
Պրեմիեր Լիգայի առաջատար «Արսենալ»-ը 23-րդ տուրում հյուրընկալվելիս երկու միավոր կորցրեց «Սաութհեմփթոն»-ի հետ խաղում: Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը, սակայն երկրորդ խաղակեսի մեկնարկային 7 րոպեների ընթացքում «զինագործները» կարողացան հավասարեցնել և առաջ անցնել հաշվի մեջ: Աչքի ընկան Ժիրուն և Կասորլան: Այդուհանդերձ Վենգերի թիմին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: 54-րդ րոպեին Լալլանան վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Լոնդոնյան ակումբը Ֆլամինիի հեռացման պատճառով հանդիպումը ավարտեց 10 հոգով:
«Սաութհեմփթոն» - «Արսենալ»`2:2
Գոլեր` Ֆոնտե 21', Լալլանա 54' - Ժիրու 48', Կասորլա 52'