Գեղարքունիքի մարզում ձյան շերտը կազմել է 25-40 սանտիմետր
Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերին տեղացած ձյան արդյունքում մարտի 30-ի կեսօրվա դրությամբ փակ ճանապարհներ չկան, իսկ ճանապարհաշինարարները մի շարք ուղղություններում իրականացնում են ճանապարհների մաքրման ու մշակման աշխատանքներ:
Ինչպես [url=https://armenpress.am/arm/news/969569.html]«Արմենպրես»[/url]-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի ու ճանապարհաշինության բաժնի վարիչ Գևորգ Խաչատրյանը, առավել շատ տեղումներ նախորդ գիշերվա ընթացքում գրանցվել է Սևանի ու Ճամբարակի տարածաշրջաններում, որտեղ ձյան շերտը կազմել է 25-40 սանտիմետր, իսկ Մարտունու և Գավառի տարածաշրջաններում այն կազմել է 5-10 սանտիմետր: