1644 դիտում
17:46 01-04-2014
Մեղրիի ճանշինականները հաշված ժամերի ընթացքում մաքրեցին ճանապարհահատվածի 1մ 60սմ հաստությամբ ձյան շերտը. տեսանյութ
Մարտի 30-ին տեղացած առատ ձյան, քամու ու բքի պայմաններում արտակարգ ռեժիմով են աշխատել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատվիրատվությամբ և հսկողությամբ աշխատող ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները։
Բացառությամբ մի քանի ճանապարհահատվածների, որտեղ ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով ժամանակավորապես հնարավոր չէր ապահովել ճանապարհների անցանելիությունը, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները երթևեկելի էին։
Դժվար էր հատկապես Հայաստանի ամենաբարձր կետի՝ 2535մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքով անցնող ճանապարհի անցանելիության ապահովումը, որտեղ մի քանի ժամվա ընթացքում ձյան շերտի հաստությունը կազմում էր արդեն մինչև 1մ 60 սմ։
Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհները սպասարկող «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերության ղեկավար Ազատ Գասպարյանի գլխավորությամբ, ճանշինի աշխատակիցները կարճ ժամանակում հատուկ տեխնիկայի կիրառմամբ կարողացան մաքրել և ձյան հաստ շերտից ազատել ճանապարհի առավել դժվարանցանելի հատվածը՝ անվտանգ երթևեկություն ապահովելով հարավային դարպասներով Հայաստան ելումուտ անող բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15556 դիտում
23:30 14-02-2018
Ճապոնիայում ձյան առատ տեղումների հետևանքով կա 15 զոհ, 220 տուժած. ձյան շերտը գերազանցել է 2,5 մետրը
Այս բաժնից
1000 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
790 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International