211652_close_icon
views-count70819 դիտում article-date 16:28 30-03-2019

Խոշոր ավտովթար Երևանում. բեռնատար Mercedes-ի վարորդը Աճառյան փողոցում՝ «Մուլտի» և «Գլոբալ Մոթորս» ՍՊԸ-ների դիմաց, տապալել է մի քանի ծառեր ու էլեկտրասյունը. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում Երևանի բնակիչ Արտաշես Գրիգորյանը իր վարած բեռնատար Mercedes մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով Աճառյան փողոցում՝ «Lada» սերվիսի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Նվեր Մարտիրոսյանն ու Արման Ղազարյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով տապալվել են մի քանի ծառեր և էլեկտրասյունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները։ Փաստի առթիվ ՃՈ տեսուչ Ն. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր