211652_close_icon
views-count6666 դիտում article-date 13:33 30-03-2019

«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում վերաձևակերպել է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը փոխում է: Այս մասին հաղորդում է «[url=https://www.amerikayidzayn.com/a/4854827.html?fbclid=IwAR3bZhIg9RP4D61WLgeeknyg9ddH9oqXc_S4rjmJFwmj8oYv-5hZ3cB5jYQ]Ամերիկայի Ձայն[/url]»-ը: «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,-ասել է նախարարը: «Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-ասել է Տոնոյանը: Նախարարը հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ամերիկահայերին ներկայացրել է նաև բանակում տիրող իրավիճակը: Նրա խոսքով՝ բանակում մահացության աստիճանը պետք է ամեն կերպ կրճատել, չնայած, իսպառ վերացնել հնարավոր չէ. «Անխուսափելի է, զենքով են, երիտասարդ են»: Նախարարն ընդգծել է՝ կարևոր է պայքարել կրիմինալ բարքերի դեմ, որոնց դրսևորումներից մեկը բացահայտվել էր Մեղրիի զորամասերից մեկում. «Զորամասում այնքան էին լկտիացել, որ կանեփ էին աճեցնում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր