Խոշոր ավտովթար Էջմիածնում. Volkswagen-ի 47-ամյա վարորդը խմած վիճակում բախվել է կայանված Nissan-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝  մարտի 26-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 47-ամյա Հրաչյա Գևորգյանը իր վարած Volkswagen մակնիշի  35 MV 917  համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի  Մ. Խորենացի փողոցում՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու դիմաց, բախվել է կայանված  վիճակում  գտնվող  Nissan March մակնիշի 35 ՏM 130 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Volkswagen-ի վարորդն ու նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ բախման հետևանքով Nissan-ը առաջ է ընթացել, բախվել կանգառի գովազդային վահանակին, իսկ Volkswagen-ն էլ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի  գոտի, բախվել գազատար խողովակին ու հայտնվել կանաչ գազոնում:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ  կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը  տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետորսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է  Nissan March-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
 Volkswagen-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել  է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ  (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում: 
 Օպերատիվորեն  ժամանել են նաև Էջմիածնի քաղաքապետարանի և տեղի գազի գրասենյակի պատասխանատուները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


