211652_close_icon
views-count1192 դիտում article-date 18:35 26-03-2019

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Կաունասի քաղաքապետ Վիսվալդաս Մատիյոշայտիսին

Մարտի 25-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Կաունասի քաղաքապետ Վիսվալդաս Մատիյոշայտիսին (Visvaldas Matijošaitis): Շնորհավորելով քաղաքապետին քաղաքային ընտրություններում վստահ հաղթանակ տանելու կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը հույս հայտնեց, որ առաջիկայում դեսպանության հետ համագործակցությունը նոր թափ կստանա: Ողջունելով դեսպան Մկրտչյանին Կաունասում՝ Վիսվալդաս Մատիյոշայտիսը բարձր գնահատեց դեսպանության ապակենտրոնացված գործունեությունը Լիտվայի ողջ տարածքում և Կաունասում մասնավորապես՝ իր պատրաստակամությունը հայտնելով առաջիկայում դեսպանության հետ համատեղ որևէ միջոցառում կազմակերպելու համար: Կարևորելով Հայաստանի և Լիտվայի վարչատարածքային միավորների միջև համագործակցության հաստատումն ու խորացումը՝ դեսպան Մկրտչյանը Կաունասի քաղաքապետին առաջարկեց դիտարկել Կաունասի և Հայաստանի խոշոր քաղաքներից որևէ մեկի հետ համագործակցության հաստատման հնարավորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև կրթության ոլորտին առնչվող հարցեր, մասնավորպես` Կաունասի բժշկական համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև համագործակցության հնարավորությունները: Հանդիպման արդյունքներով կողմերը կարևորեցին պարբերական հանդիպումների անցկացումը ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով:

Նմանատիպ նյութեր