211652_close_icon
views-count1054 դիտում article-date 11:12 26-03-2019

Բուհերում դասախոսող և ընտրովի քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային պայմանագիրը կշարունակի մնալ ժամկետային

Բուհերում գիտամանկավարժական գործունեություն իրականացնող անձինք, ովքեր ընտրվել են նաև քաղաքական պաշտոններում, բուհերի հետ աշխատանքային գործունեության պայմանագիրը կշարունակեն ժամկետային կարգով: ԱԺ-ն չընդունեց գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: «[url=https://armenpress.am/arm/news/968900.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Իվետա Տոնոյանի և Նորա Առուստամյանի ներկայացրած նախագիծը քննարկվեց ԱԺ մարտի 26-ի նիստում: «Նախագծի բովանդակությունը հետևյալն է, որ ՀՀ գործող աշխատանքային օրենսգրքի համաձայն թույլատրվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել համատեղությամբ աշխատողի հետ: Այն նորմի այս վիճակով իրավակարգավորման պայմաններում նախորդ ԱԺ-ում այսպիսի իրավիճակ եղավ, երբ գիտամանկավարժական գործունեություն իրականացնող դասախոսները ընտրվում էին քաղաքական պաշտոններում, և չնայած բուհերի հետ ունեին անժամկետ պայմանագրեր, բուհերը նրանց քաղաքական պաշտոնում ընտրվելու հանգամանքը մեխանիկորեն հիմք ընդունելով, նրանց անորոշ ժամկետով կնքած աշխատանքային պայմանագիրն առանց աշխատողի համաձայնության դարձնում էին ժամկետային: Եթե տվյալ աշխատողը տվյալ բուհի համար իրականացնում է մշտական բնույթ կրող գործունեություն, ի՞նչ նշանակություն ունի, որ նա ընտրվել է քաղաքական պաշտոնում»,-ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/968900.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր