211652_close_icon
views-count1936 դիտում article-date 23:25 25-03-2019

Ֆրանսիայում ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում, ՖՄԿ կենտրոնակայանում տեղի է ունեցել «Արտիստների ժամանակը» վավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը

Մարտի 22-ին, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում, ՖՄԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ «Արտիստների ժամանակը» վավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը Ֆրանսիայում՝ ՖՄԿ ադմինիստրատոր Ադամա Ուանի (Adama Ouane), ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, ֆիլմի հեղինակ Անահիտ Դասո Տեր-Մեսրոպյանի, համաարտադրող Սերժ Ավեդիկյանի, ֆրանսիացի ռեժիսոր Դավիդ Վիտալ Դյուրանի (David Vital-Durand) ներկայությամբ։ Ցուցադրությանը ներկա էին ՖՄԿ անդամ պետությունների դեսպաններ, ՖՄԿ պաշտոնյաներ, ՖՄԿ օպերատորները և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության անձնակազմը։ Մինչ ֆիլմի ցուցադրությունը, ելույթներով հանդես եկան ՖՄԿ ադմինիստրատորը, ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ֆիլմի հեղինակ Անահիտ Դասո Տեր-Մեսրոպյանը։ ՖՄԿ ադմինիստրատորն իր խոսքում ընդգծելով ֆիլմի եզակի արժեքը, որն անդրադառնում է հայկական հազարամյա հսկայական ժառանգության փոխանցմանը մշակութային կամուրջների, սերունդների, ինչպես նաև՝ աշխարհագրության և մշակութային բազմազանության միջոցով՝ փաստեց, որ այդ ամենը Հայաստանի և ՖՄԿ միջև ստորգրված լեզվաբանական պակտի էությունն է, որը թույլ է տվել խորացնել երկկողմ համագործակցությունը կարևոր բնագավառներում, ինչպիսիք են մշակույթը, կրթությունը, հաղորդակցությունը, զբոսաշրջությունը։ Դեսպան Տեր-Ստեփանյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՖՄԿ-ին և ՖՄԿ ադմինիստրատորին՝ ֆիլմի իրականացմանն աջակցելու, այդ նախագծի կյանքի կոչման համար, որը նախատեսված էր Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև կնքված լեզվաբանական պակտի շրջանակներում։ Իր խոսքում նա նաև շնորհակալություն հայտնեց ֆիլմի հեղինակ Անահիտ Դասո Տեր-Մեսրոպյանին, Սերժ Ավեդիկյանին և ռեժիսոր Դավիթ Վիտալ Դյուրանին՝ եզակի և նման զգացմունքային ֆիլմի նկարահանման համար։ Տեղեկանք․ «Արտիստների ժամանակը» վավերագրական ֆիլմն այն մասին է, թե ինչպես են աշխարհի հայտնի հայերն արվեստի միջոցով իրենց զավակներին փոխանցում հայկական մշակույթը։

Նմանատիպ նյութեր