Լուկա Մոդրիչ. Այսպես շարունակել չի կարելի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Եվրո-2020-ի որակավորման փուլում Հունգարիայից կրած պարտությունը (1:2):
«Մենք մեր մակարդակի վրա չխաղացինք, այդ իսկ պատճառով պարտվեցինք: Հավասար խաղ էր, սակայն մրցակցի ցանկությունն ու ագրեսիան ավելի շատ էր, ինչն էլ ի վերջո արդյունք տվեց:
Այս պարտությունը մեզ դժվար կացության մեջ է դնում, ժամանակն է արթնանալ: Ադրբեջանի հետ խաղն առաջին ահազանգն է, սակայն այնտեղ մենք փրկվեցինք, իսկ այսօր նոր հիասթափություն ապրեցինք:
Այսպես շարունակվել չի կարող, քանի որ մենք հետագայում լուրջ խնդիրներ կունենանք Եվրոյում հայտնվելու հետ: Պետք է մոռանանք անցյալը, մոռանանք, որ մենք աշխարհի փոխչեմպիոններն ենք:
Խաղից հետո մենք տղաների հետ ոչինչ չենք քննարկել, քանի որ նրանք տաքացած էինք: Ակնհայտ է, որ պետք է աշխատենք սխալների վրա: Եթե մենք Եվրոյում չհայտնվենք, դա աղետ կլինի», ասել է Մոդրիչը: