Լուկա Մոդրիչ. Սա անհավանական պահ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան իր տպավորություններով է կիսվել՝ «Ոսկե գնդակը» ստանալուց հետո:
«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատում են «Ռեալում» և Խորվաթիայի հավաքականում: Իմ բոլոր հարազատներին, կնոջս, երեխաներին:
Երբ երեխա էի, երազում էի խաղալ մեծ ակումբում, սակայն «Ոսկե գնդակը» իմ համար շատ ավելին էր նշանակում:
Սա անհավանական է: Ոչ միայն նրա համար, որ ես այս մրցանակը նվաճեցի Ռոնալդուից և Մեսիից հետո: Այս մրցանակին հավակնող մյուս խաղացողների թվում մեծ տաղանդներ կային: Եթե ես եմ հաղթել, ապա միայն այն պատճառով, որ ինչ որ յուրահատուկ բան եմ արել:
Ինձ համար մեծ պատիվ է լինել մեծագույն ֆուտբոլիստների թվում: Փորձում եմ գիտակցել, որ դասվել եմ այն բացառիկ խաղացողների շարքին, որոնք «Ոսկե գնդակի» են արժանացել: