Լուկա Մոդրիչ. Երբեք ինձ այսպես վստահ չեմ զգացել, ինչպես՝ այժմ
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը անդրադարձել է ԱԱ-2018-ում Ֆրանսիայի հետ եզրափակիչ խաղին:
«Ես Չեմպիոնների լիգայի իմ բոլոր չորս հաղթանակները կփոխանակեի Աշխարհի Գավաթի հետ:
Նշանակություն չունի, թե ինչ տեղի կունենա եզրափակիչում: Դա խորվաթական սպորտի մեծագույն նվաճումն է, սակայն մեզ անհրաժեշտ է չեմպիոն դառնալ:
Մենք վստահ ենք մեր ուժերին, մենք ունենք բնավորություն և թիմին ահնրաժեշտ այլ հատկանիշներ, որը ցանկանում է աշխարհի չեմպիոն դառնալ:
Բոլորն են ինձ հարցնում «Ոսկե գնդակի» մասին, սակայն դա ինձ չի հետաքրքրում: Մենք պետք է անենք դա: Եթե չանենք վերջին քայլը... պետք է անենք:
Երբ մենք նոր էինք եկել առաջնություն, մենք բավական համեստ էինք, մեզ չէինք գովազդում: Մեր խնդիրն էր խմբից դուրս գալ:
Ես այնպիսի վստահություն զգացի, ինչպիսին չեմ զգացել նախկինում», ասել է Մոդրիչը: