211652_close_icon
views-count27029 դիտում article-date 17:06 24-03-2019

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 28–ամյա վարորդը 06-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և գլխիվայր շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 22-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 19:30-ի սահմաններում 28-ամյա Գևորգ Խոյեցյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 CR 377 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21.5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Գ. Խոյեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր