211652_close_icon
views-count19990 դիտում article-date 14:33 23-03-2019

Լրագրողների հետ հանդիպումից հետո արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հասցեին հնչեցվել են սպանության սպառնալիքներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին սպանության սպառնալիքներ տալու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 19-ին արդարադատության նախարար Ա. Զեյնալյանին լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, ուղղվել են հարցեր նաև ՀՀ պետականս սահմանն ապօրինի հատելու կասկածանքով ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էյվին Արիֆ Օղլու Իբրահիմովի մասին և դրա վերաբերյալ արդարադատության նախարարը պատասխաններ է տվել։ Այդ ամենից հետո Ա. Զեյնալյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հարցազրույցը, որից հետո նախարարին մեկնաբանություններ է ուղարկել Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 35-ամյա Խորեն Ասլանյանը, ով իր մեկնաբանություններով սպանության սպառնալիքներ է տվել Ա. Զեյնալյանին և որպես իշխանության ներկայացուցչի՝ սպառնացել է նախարարի նկատմամբ բռնություն գործադրել՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։ Երեկ մինչև կեսօր Նոյեմբերյանի ոստիկանները որոնում էին Խ. Ասլանյանին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր