137115 դիտում
23:30 22-03-2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Վանաձորում. բախվել են Dodge NEON, Freghtliner Columbia և Lexus ԼX 470 ավտոմեքենաները. կա 1 զոհ, 2 վիրավոր. ժամանել են մարզի ոստիկանապետը, ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացու 4 հասցեի դիմաց բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 35-ամյա Ալբերտ Մարտիրոսյանի վարած Dodge NEON մակնիշի 34 FA 949 համարանիշի, Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 36-ամյա Վիգեն Թովմասյանի վարած Freghtliner Columbia մակնիշի 212 OZ 61 համարանիշի և Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ, 37-ամյա Մացակ Առաքելյանի վարած Lexus ԼX 470 մակնիշի 77 DO 775 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Dodge–ի վարորդ Ա. Մարտիրոսյանը և Lexus-ի ուղևոր, 27-ամյա Զավեն Շահվերդյանը մարմնական վնասվածքներրվ տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն, իսկ Lexus-ի վարորդ Մ. Առաքելյանը մահացել է:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիորսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև Լոռւ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Վ. Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր–ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Տեղում աշխատել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները՝ ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2101 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)