Նիկոլաս Տալյաֆիկո. «Այաքսը» ամբողջ թիմով պետք է կանգնեցնի Ռոնալդուին
«Այաքսի» պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն անդրադարձել է «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի հանդիպումներին:
«Մեր մոտ նույն խանդավառությունն է լինելու, ինչ՝ «Ռեալի» հետ խաղերում: Ռոնալդուն անհրաժեշտ է կանգնեցնել ամբողջ թիմով:
Նման մակարդակի խաղացողների դեմ մենք պետք է տիրենք գնդակին, խափանենք գրոհները, փորձենք վերահսկել խաղի ընթացքը:
Հեշտ չի լինելու, սակայն մենք 180 րոպե ունենք», ասել է Տալյաֆիկոն: