3108 դիտում
10:59 22-03-2019
ԱԺ-ում կռիվ է ընկել. ովքեր են «այլ սկզբունքներով» պարգևատրվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ներսում կռիվ է ընկել: Բանն այն է, որ մարտի 18-ին Ազգային ժողովի աշխատակազմի կողմից պարգևատրում է եղել աշխատակազմի անդամներին, սակայն ոչ բոլորին:
Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, նույն վարչության մեկ աշխատակից ստացել է, մեկ այլ աշխատակից՝ ոչ: Իսկ ԱԺ աշխատակազմը ոչ մի տրամաբանական բացատրություն չի տվել՝ ասելով, թե այլ սկզբունքներով են աշխատում:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանին, ով նշեց, որ դա ոչ թե պարգևատրություն է եղել, այլ խրախուսական հավելավճար: «Սա խրախուսական է եղել, այսինքն՝ լավ աշխատելու դիմաց հավելավճար»,-նշեց նա: Դիտարկմանը՝ ինչպես է որոշվել, թե ով է լավ աշխատել, Մելիքսեթյանը նշեց. «Առաջադրանքների կատարումով, ժամկետների մեջ ներկայացնելով, չզլանալով աշխատել և այլն»:
Մելիքսեթյանը դժվարացավ թվեր նշել խրախուսական պարգևի արժանացածների վերաբերյալ, սակայն ասաց, որ չստացած աշխատակիցները նամակ էին գրել աշխատակազմի ղեկավարին և արդեն պատասխան նամակը ստացել են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4389 դիտում
12:04 01-04-2019
Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս. այսօր մեծանուն Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
843 դիտում
10:39 28-10-2020
Կռիվ-կռիվ ենք խաղում, որ ուժեղանանք, մեծանանք՝ մենք էլ հաղթենք. «Հայկական ժամանակ»
22680 դիտում
09:01 24-03-2022
Իշխանության տունը կռիվ է ընկել. թեժ քննարկում է եղել ՔՊ-ում. Փաշինյանը վրդովված է․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1045 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1273 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»