211652_close_icon
views-count22683 դիտում article-date 09:01 24-03-2022

Իշխանության տունը կռիվ է ընկել. թեժ քննարկում է եղել ՔՊ-ում. Փաշինյանը վրդովված է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի երեկվա լուրից հետո իշխանության տունը կռիվ է ընկել: Գրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավորների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ պայմանավորվել են, որ հանդիպման մանրամասները լրատվամիջոցներին չպետք է հայտնի դառնա:

«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, որոշ մանարամասներ գրել էր այդ հանդիպումից, ինչից հետո՝ երեկ, ԱԺ-ում պատգամավորները թեժ քննարկում են ունեցել, թե ինչպես կամ ինչ խողովակներով է մամուլը ինֆորմացիայի տիրապետում: Մենք գրել էինք նաեւ, որ Կառավարություն-Ազգային ժողով երեկ տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ, ըստ նախնական պայմանավորվածության, ՔՊ-ականները պետք է նախապես հստակեցված հարցեր ուղղեին վարչապետին: Այսինքն՝ Փաշինյանը կանխավ պետք է իմանար՝ թիմակիցներն ինչ հարց են իրեն տալու, որ ըստ այդմ պատասխանի դրանց:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանին լուրի հատկապես այդ հատվածն է վրդովվեցրել, ու դա է պատճառը, որ երեկվա հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը որեւէ հարցի չի պատասխանել՝ ցույց տալու համար, թե իր հետ նախապես ոչինչ էլ չի հստակեցվում, իրենք պայմանավորվածություն չունեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր