885 դիտում
10:39 28-10-2020
Կռիվ-կռիվ ենք խաղում, որ ուժեղանանք, մեծանանք՝ մենք էլ հաղթենք. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երևանի բակերից մեկում երեխաները կռիվ-կռիվ են խաղում. խաբս են տալիս, թաքնվում մեծ կոճղի հետևում, շշուկով պայմանավորվում, քանի դեռ «թուրքն իրենց չի տեսել», կրակում ու գոռգռոցով պատմում ինչ եղավ՝ քանիսին խփեցին, քանիսը փախան, ընկնում են գետնին «վիրավոր», օգնություն են ցույց տալիս իրար:
Խաղը երբեմն ընդհատվում է. պարբերաբար փորձում են իրեցից մեկ-երկուսին համոզել թուրքի դերում լինել, որ ավելի հետաքրքիր լինի խաղալը: Չի ստացվում: Շարունակում են կռվել «երևակայական զորքի» դեմ:
Բնականաբար, հաղթում են, տոնում են, մի քիչ շունչ են քաշում, մինչև մեկը նորից գոռում է. «Արա-արա, թուրքերն էկան»:
-Ինչի՞ եք որոշել էսօր կռիվ-կռիվ խաղալ,- հարցնում եմ:
-Շուտ-շուտ ենք խաղում, սիրում ենք,- ասում է Արամը՝ բացատրելով, որ պրոֆեսիոնալ մարտարվեստ էլ են սիրում. 4-5 տարի է, բռնցքամարտ են պարապում:
-Խաղում ենք, պարապում ենք, որ ուժեղանանք,- ասում են Ալեքսն ու Արենը,- որ ուժեղանանք, մեծանանք, ու մենք էլ հաղթենք (իրենք կասկած չունեն, որ իրենց մեծերն այսօր են հաղթում):
Մանկական այգում երեխաներն արդեն մի քանի օր է՝ խրամատ են փորում։ Օրեցօր այն ավելի է լայնանում ու խորանում: Այսօր, սակայն, այգին ջրել են, խրամատը ջուր է լցվել, խոր մասում խաղալ չեն կարող, կցեխոտվեն:
[img]https://st0.shamshyan.com/editor/0129779001603866358269674.jpg[/img]
Տիգրանը երկու օր է, որ այստեղ է գալիս մեծերի հետ պատերազմ-պատերազմ խաղալու: Ուրախ է, որ մեծ տղաներն իրեն թույլ են տալիս իրենց հետ կողք կողքի կռվել: Այս այգում էլ ոչ ոք չի համաձայնում «թուրք» լինել, խրամատում թաքնվում ու կրակում են ծառի ուղղությամբ. ենթադրվում է, որ թուրքերը թաքնվում են դրա հետևում:
-Մի շաբաթ է՝ երեխաները պատերազմ-պատերազմ են խաղում, շատ եմ տխրում,- ասում է Հրաչի տատիկը,- ինչի՞ հասանք էս օրվան, իմ մանկությունն է գալիս աչքերիս առաջ: Հայրենական պատերազմից հետո էր, փոքր տղաները այսպես բակերում-փողոցներում պատերազմ էին խաղում՝ իրար վրա կրակում, մենք՝ աղջիկներս նայում էինք: Հիմա կարծես այդ ամենը նորից կրկնվում է. հայրերը կռվում են, երեխաները կռիվ-կռիվ են խաղում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1258 դիտում
23:14 29-09-2023
«Մեզ ուժեղ պետություն է պետք, մենք պետք է ուժեղանանք, այլ ելք չկա». Մհեր Հակոբյան
2838 դիտում
11:24 20-10-2020
«Մենք այս պատերազմում մեծ և ծանր գին ենք վճարել. պետք է հաղթենք». Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8072 դիտում
11:09 02-01-2021
Արթուր Դավթյան․ Պետք է ուժեղանանք, հզորանանք, որ մեր երեխաներն այլևս պատերազմ չտեսնեն. Sport.News.am
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»