1653 դիտում
16:10 21-03-2019
Ինչո՞ւ մարդիկ 3 ամիս աշխատավարձ չեն ստացել. ո՞նց կարա սենց բան լինի. այսպիսի դեպք ես չունենամ. Փաշինյանը բարկացավ
Կառավարության նիստին, այսօր՝ մարտի 21-ին, մինչ օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նամակ է ստացել, որի համաձայն Հայաստանում «Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք 350 խմբակներ են վարում, արդեն երեք ամիս է, վարձատրություն չեն ստացել:
«Ուզում եմ հասկանալ՝ նման բան հնարավո՞ր է, որ 21-րդ դարում, պետական համակարգի աշխատողները 3 ամիս աշխատավարձ չստանան»,-ասաց Փաշինյանը:ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախորդ տարիներին «Արմաթ» լաբորատորիաները ֆինանսավորվել են ուղիղ ֆինանսավորմամբ, դրամաշնորհով, այս տարի ֆինանսավորման ձեւը փոխվել է մրցույթայինի. «Արմաթ» լաբորատորիաներ իրականացնողները սրա հետ կապված փետրվարին առարկություն են հայտնել: Մենք բանակցել ենք, նախագիծ ենք պատրաստել եւ ֆինանսների նախարարության հետ քննարկել ենք հարցը: Նախագիծը կոմիտեի նիստին կքննարկվի, հաջորդ շաբաթ արդեն կընդունվի»:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախորդ տարիներին «Արմաթ» լաբորատորիաները ֆինանսավորվել են ուղիղ ֆինանսավորմամբ, դրամաշնորհով, այս տարի ֆինանսավորման ձեւը փոխվել է մրցույթայինի. «Արմաթ» լաբորատորիաներ իրականացնողները սրա հետ կապված փետրվարին առարկություն են հայտնել: Մենք բանակցել ենք, նախագիծ ենք պատրաստել եւ ֆինանսների նախարարության հետ քննարկել ենք հարցը: Նախագիծը կոմիտեի նիստին կքննարկվի, հաջորդ շաբաթ արդեն կընդունվի»:
Ասվածը Փաշինյանին չբավարարեց եւ նա նշեց. «Այդ ամենը պարզ է, բայց մարդիկ աշխատավարձ չեն ստացել: Պետական բյուջեում այդ փողը կա, դրված է, պետությունը կարեւորել է այդ ծառայության մատուցումը, երեք ամիս այդ ծառայությունը մատուցվել է ու փողը չի տրվել: Հիմա անունը կարող ենք դնել մրցույթ կամ ուրիշ բան, բայց ո՞նց կարող է դա հնարավոր լինի: Մենք փոխել ենք ֆինանսավորման ձեւը, որ ավելի լավ լինի, հետեւաբար ինչո՞ւ է ավելի վատ: Եթե մրցույթով է, ինչու մինչեւ հիմա մրցույթ չի եղել»,-ասաց նա:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ այստեղ խոսքը ոչ թե պետական կազմակերպության աշխատողների մասին է, այլ ՀԿ-ի կողմից կազմակերպված ծառայության դիմաց վճարների:
Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանն էլ նշեց, որ այդ որոշումը կայացնելիս բավարար քննարկում չի եղել: Նա նշեց, որ իրենք բարձրացրել են նաեւ Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական պարկերի հարցը. «Առաջին եռամսյակում առանց մրցույթի ապահովել ենք նրանց, եթե այս տեսքով հաստատվեր, մենք հիմա նույն խնդրի առջեւ կկանգնեինք: Բայց այդ խնդիրը կունենանք հաջորդ եռամսյակում»:
Ատոմ Ջանջուղազյանը փորձեց մեղմել վիճակը՝ նշելով, որ չկա ֆինանսական միջոցների անբավարարության խնդիր. «Ավելի քան բավարար միջոցներ կան սահմանված կարգով ստանձնած բոլոր պարտականությունները ֆինանսավորելու համար»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց այսօր նիստի օրակարգում ներառել հարցը, սակայն վարչապետը չհամաձայնեց և կոչ արեց պատշաճ քննարկել: «Ամեն ինչ վերջին պահին անելու սովորությունից պետք է հրաժարվել, պետք է նախապես ամեն ինչ պլանավորել, ոչ թե վարչապետը նամակ ստացավ, հենց խնդիր առաջացավ, ասել՝ եկե՛ք, ոտի տակից հանենք նախագիծը ու քննարկենք: Ուրիշ գերատեսչության հետ կապված այսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես»,- բարկացավ Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3225 դիտում
09:49 20-07-2019
«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցումը դանդաղ է ընթանում․ մարդիկ 7 ամիս աշխատավարձ չեն ստացել․ «Փաստ»
744 դիտում
09:25 23-06-2022
Ինչո՞ւ Գյումրու ՔԿԱԳ-ում 6 ամիս աշխատավարձ չեն ստացել․ «Փաստ»
16592 դիտում
12:59 05-03-2017
Վարչապետ ա, կարա հայտարարի, կարա չհայտարարի. արջը մեծ գազան է, ինչ ուզի, կանի. Մանվել Գիգորյանը՝ ՀՀ վարչապետի մասին
Այս բաժնից
913 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
691 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու