3228 դիտում
09:49 20-07-2019
«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցումը դանդաղ է ընթանում․ մարդիկ 7 ամիս աշխատավարձ չեն ստացել․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու հետ կապված ոչ մի նոր զարգացում ու տեղաշարժ չկա. Իշխանությունների այն հայտարարությունները, որ այնտեղ տարիներ ի վեր տեղի են ունեցել զանգվածային չարաշահումներ ու յուրացումներ, թվում է, մղվել են երրորդական պլան: Սակայն ոչ պակաս ծանր է աշխատողների վիճակը:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ճանապարհի շինաշխատանքներ իրականացրած ՍՊԸ-ների աշխատակիցները չեն ստացել իրենց մոտ 7-8 ամսվա աշխատավարձը և բողոքի հերթական ցույցին են նախապատրաստվում: Նրանք հատկապես անհանգստացած են, որ իշխանությունները հարցին նայում են մատների արանքից և ամեն բան բարդում երբեմնի պատասխանատուների վրա՝ մոռանալով, որ մոտ 1,5 տարի է՝ իշխանության են եկել, այնինչ ոչ միայն կոնկրետ քայլեր այս ուղղությամբ չեն արվել, այլև լուծումները, կարծես, չեն էլ երևում:
Ի դեպ՝ «Հյուսիս-հարավ»-ի շինաշխատանքներն, աշխատակիցների փոխանցմամբ, ընթանում են բավականին դանդաղ և նախատեսված ժամկետներում մայրուղին միանշանակ չի հանձնվի շահագործման»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3281 դիտում
12:22 22-08-2014
Ինտենսիվ կերպով շարունակվում են «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարական աշխատանքները. տեսանյութ
2618 դիտում
19:40 19-11-2014
Գագիկ Բեգլարյանն այցելեց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Երևան-Արտաշատ հատված
Այս բաժնից
1240 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1087 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»