18190 դիտում
17:03 20-03-2019
«Սիքյուրիթի Դրիմ» ընկերությունում նոր անեկդոտ է պտտվում. «Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ կեղծ երդումի մասին. հիմնադիրներից մեկին կնքել են «Արութին Զիմզիմով» անունով.ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Արդեն մի քանի օր է, «Սիքյուրիթի Դրիմ» ընկերությունում անեկդոտների շարք է պտտվում, որը վերաբերում է նշված ընկերության հիմնադիրներից Ալեքսան Զաքարյանին։
«Սիքյուրիթի Դրիմ»-ի աշխատակիցները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Մարտի 1-ին, երբ բողոքի ակցիա արեցինք նշված ընկերության հիմնադիրներ, եղբայրներ Ալեքսան և Գուրգեն Զաքարյան եղբայրների դեմ՝ պահանջելով, որ արդարությունը պահեն ու այդ միտինգի ժամանակ բարձրաձայնել էինք, որ նրանք շատ մարդկանց, ովքեր ընդդիմադիր են իրենց, ազատելու են աշխատանքից, այդ ժամանակ Ա. Զաքարյանը տղամարդու նման երդվեց մի քանի անգամ, որ ինքը տղամարդու խոսք է տալիս, որ ոչ մի կրճատումներ, ոչ մի ազատումներ չեն լինի։ Սակայն ստացվեց այնպես, որ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, և Ա. Զաքարյանը դրժեց իր երդումը ու հիմա մեզ մոտ անեկդոտներ են ֆռռում. մեկը հայտնի հեքիաթն է, երբ թագավորն ասում ր. « Ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, թագավորությանս կեսը կտամ նրան։ Իսկ մյուսն էլ հայտնի արջի մասին խոսքն է, երբ ասում էր, արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին։ Ու հիմա Ա. Զաքարյանը յոթ երդում գիտի, յոթն էլ՝ գործից չազատելու մասին։ Անգամ մարդիկ նրան նմանեցնում են հայտնի ֆիլմի Արութին Զիմզիմովի հետ, երբ Զիմզիմովն ասում էր. «Երդում ուտիմ երկինք, երկիր, ես փող պարտք չեմ»։
Երեկ՝ մարտի 19-ին, Տիգրանյան փողոցում հերթական միջադեպի ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հարց ուղղեց Ա. Զաքարյանին, որ ինքը բողոքի ակցիայի օրը տղամարդու նման երդվել էր, որ ոչ ոք աշխատանքից չի ազատվի, սակայն 20 հոգի մի գրչի «հարվածով» հրաժեշտ տվեցին աշխատանքին՝ համալրելով գործազուրկների թիվը, Ա. Զաքարյանը պատճառաբանեց՝ նրանց աշխատանքից ազատվելու «հիմքը» եղել է այն, որ նրանք չեն ներկայացել աշխատանքի։
Ինչպես ավելի վաղ տեղից էր ֆոտոլրագրողը, մարտի 1-ին արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ 2 ժամից ավելի Երևանի Նիկողայոս Տիգրանյան 27հասցեում գործող «Էլլիպս» ՍՊԸ-ի մեծ թվով աշխատակիցներ հավաքվել էին գլխավոր մուտքի դիմաց և պահանջում էին հստակ պարզաբանում, թե ինչի համար են «Էլիպս» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունների պաշտոնյաները անհիմն աշխատանքից փորձում ազատել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանին։
Բողոքի ակցիան ինքնաբուխ էր, անգամ մարդիկ բոլորն ասում էին, որ՝ «մենք բոլորս Ղլեչյան ենք. «Մենք պահանջում ենք, որպեսզի Ալեքսան և Գուրգեն Զաքարյան եղբայրները վերանայեն իրենց որոշումը և Ղլեչյանին չազատեն աշխատանքից»։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին, թե ինչի համար են եղբայրները փորձում Ա. Ղլեչյանին ազատել աշխատանքից. «Ա. Ղլեչյանը նրանց դուդուկի տակ չի պարում, իսկ նրանք ստիպում են Ա. Ղլեչյանին, որպեսզի կատարի կրճատումներ, աշխատավարձի ցածրացում, մինչդեռ Ա. Ղլեչյանն էլ պատճառաբանել է, ու նաև հիմնավորել, որ աշխատավարձերը ոչ միայն չպետք է կրճատվեն, այլ կա հնարավորություն՝ ավելացնելու։ Մինչդեռ Զաքարյան եղբայրները, ասես, հայտնված լինեն հայտնի հեքիաթի հերոսի կերպարում, երբ հրեշը նստում էր ջրի պռնկին ու ասում՝ մինչև մի աղջիկ չուտեմ, ջուր չեմ տա։ Հիմա մեր խնդիրն ու մեր պահանջն արդարացի է՝ թող իզուր տեղը կրակի վրա յուղ չլցնեն։ Պայքարի բոլոր օրինական ձևերն օգտագործելու ենք, մինչև արդարությունը հաղթի, ու իզուր չի ժողովրդական խոսքն ասում «գյուղ կանգնի, գերան կկոտրի»։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ փորձեց կոնտակտի մեջ մտնել Ալեքսան Զաքարյանը, սակայն բոլորը գոռում էին, որ՝ չենք հավատում։ Նա նույնիսկ ակցիայի մասնակիցներին ասաց, որ այդ ամենը սուտ է. «Տղամարդու նման ասաց, թե այդ ամենը սուտ է, սակայն ակցիայի մասնակիցները չհավատացին ու անընդհատ վանկարկում էին՝ սուտ է. սուտ է։ Ա. Զաքարյանը հայտնեց նաև, որ այդ ամենը կազմակերպված է Ա. Ղլեչյանի կողմից, այդ ժամանակ էլ նույնպես՝ բողոքի ակցիայի մասնակիցները նրան պատասխանեցին, որ դա սուտ է. «Մենք ինքնաբուխ ենք և մենք պահանջում ենք, որպեսզի Ա. Ղլեչյանին աշխատանքից չազատեն»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
19820 դիտում
15:20 14-04-2020
Հերթական ստահոդ ապատեղեկատվությունը՝ «Տոյոտա Երևան» ընկերության հասցեին. «Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին»
6271 դիտում
09:39 09-06-2017
Կառավարությունը «յոթ երգ գիտի, յոթն էլ վարկերի մասին է»․ «Իրատես»