6274 դիտում
09:39 09-06-2017
Կառավարությունը «յոթ երգ գիտի, յոթն էլ վարկերի մասին է»․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ըստ ամենայնի, առաջիկայում Հայաստանի մանրածախ առևտրի ամբողջ դաշտը կաշխատի ՀԴՄ-ով։ Համենայն դեպս, կառավարությունը նպատակ ունի այդ դաշտը ամբողջությամբ ծածկելու ՀԴՄ-ով, ինչի համար անհրաժեշտ է 6,5 մլն դոլարին համարժեք դրամ։
Ինչ խոսք, փոքր գումար չէ, և, բնականաբար, հարց է առաջանում՝ կա՞ արդյոք այդ ներդրողը, կամ ի՞նչ միջոցներով է 6,5 մլն դոլարանոց ծրագիրն իրականացվելու։ Այս դեպքում պատասխանը հայտնի է՝ վարկային միջոցներով։ Նորություն չէ, որ վերջին տարիներին կառավարությունը, ինչպես ասում են, «յոթ երգ գիտի, յոթն էլ վարկերի մասին»:
Ինչևէ: Ի՞նչ պայմաններով է այդ վարկը տրվելու, հավանաբար այս պահին գիտեն երկու հոգի՝ ֆինանսների նախարարը և ՊԵԿ-ի նախագահը։ Համենայն դեպս, ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը կառավարության երեկվա նիստում վստահեցրեց, որ աշխատում են ֆինանսների նախարարության հետ և մեկ-երկու օրից առաջարկ կներկայացնեն վարչապետին։ Հիշեցնենք, որ ՀԴՄ-ով մանրածախ առևտրի դաշտը ծածկելու գործընթացի հիմքում ստվերի դեմ պայքարն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
19820 դիտում
15:20 14-04-2020
Հերթական ստահոդ ապատեղեկատվությունը՝ «Տոյոտա Երևան» ընկերության հասցեին. «Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին»
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»