Կեյլոր Նավաս. Սոլարիի օրոք ինչ էլ անեի, խաղադաշտ մտնողը չէի
«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը պատմել է թիմում իր վիճակի մասին՝ նախկին գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարի օրոք:
«Իմ մոտ այնպիսի զգացողություն էր, որ ինչ էլ ես անեի մարզումների ժամանակ, չէի խաղա:
Սակայն ես միշտ պրոֆեսիոնալ էի մնում: Ես շահագրգռված էի ինչ-որ բան անել, քանի որ ինձ մեծ պատիվ էր տրված:
Ես պայմանագիր ունեմ: Ցանկանում եմ մնալ «Ռեալում», և ես կենտրոնացած եմ առաջիկա հանդիպումների վրա: Ես ամբողջությամբ տրվում եմ ակումբին, և կշարունակեմ անել դա, քանի դեռ այստեղ եմ:
Բայց ես չեմ ցանկանում ևս մեկ նման մրցաշրջան, ինչպիսին՝ սա էր», ասել է Նավասը:


