Կեյլոր Նավաս. «Ռեալն» իրավունք չունի այսպես խաղալ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Լաս-Պալմասին» հաղթելուց (2:1) հետո Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը նշել է 2-րդ խաղակեսում թիմի անհաջող խաղը:
«Լաս-Պալմասի» հետ 2-րդ խաղակեսը մենք հաջող չանցկացրեցինք: Պետք է խոստովանել, որ ինքներս են մեղավոր և ընդունել դա: Նման խաղով «Ռեալը» շատ հաղթանակներ չի տանի:
Տիտղոսներ նվաճելու համար պետք է այլ կերպ խաղալ: Չի կարելի այսքան դժգույն խաղ ցուցադրել», ասել է Նավասը: