1595 դիտում
21:46 18-03-2019
Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ճանաչված և սիրված ժամանակակից հայ նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքների ցուցահանդեսը
Մարտի 15-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ճանաչված և սիրված ժամանակակից հայ նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքների ցուցահանդեսը:
ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն իր բացման խոսքում նշեց, որ դեսպանությունն ուրախությամբ հերթական անգամ իր դռներն է բացել հայ արվեստագետի առջև` նպատակ ունենալով Ռումինիայում ավելի ճանաչելի դարձնել հայկական արվեստն ու մշակույթը: Խոսելով նկարչուհու մասին` դեսպանը նկատեց, որ նրա ներդաշնակ ու գեղեցիկ ստեղծագործություններում ռիթմի, գույնի, գծի ու տարածության կտրվածքով են արտահայտված արվեստի հանդեպ նկարչուհու ունեցած անսահման սերն ու նվիրումը։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նկարչական արվեստի գիտակներ և երկրպագուներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ:
Տեղեկանք․ Հռիփսիմե Մարգարյանը 1998թ. ավարտել է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիան: 1999թ. Հայաստանի նկարիչների միության և «Դիզայներների միջազգային միության» անդամ է, 2000թ.՝ նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ։ 2012թ. «Վալմար» արվեստի սրահի տնօրենն է։ Հռիփսիմեն մշտապես մասնակցություն է ունեցել հանրապետական ցուցահանդեսներին, ինչպես նաև իր աշխատանքներով ներկայացել Եվրոպայի, Միջին Արևելքի և ԱՄՆ-ի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
29154 դիտում
16:16 21-08-2015
Նկարիչների տանը տեղի ունեցավ երիտասարդ նկարչուհի Էմմա Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
472 դիտում
21:38 17-05-2024
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
421 դիտում
21:26 17-05-2024
Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
502 դիտում
21:13 17-05-2024
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում