211652_close_icon
views-count29802 դիտում article-date 16:16 21-08-2015

Նկարիչների տանը տեղի ունեցավ երիտասարդ նկարչուհի Էմմա Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Նկարիչների տանը տեղի ունեցավ երիտասարդ նկարչուհի Էմմա Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը: Հավաքվել էին մեծ թվով մարդիկ: Այստեղ էին քաղաքական գործիչներ Հեղինե Բիշարյանը, Անահիտ Բախշյանը, Արշակ Սադոյանը, դերասաններ Կարինե Ջանջուղազյանը, Նելլի Խերանյանը, Տիգրան Ներսիսյանը, Գայանե Մկրտչյանը, Գարիկ Չեփչյանը, ուրիշներ...պարզապես մարդիկ, ովքեր հիացած են Էմմայի աշխատանքներով: Պետք է նշել, որ մեծ գրող Հովհաննես Թումանյանի այս երիտասարդ ազգակցուհու բոլոր գործերը և յուրաքանչյուրն առանձին-առանձին ասես փոքրիկ պատմություններ լինեն մեր այսօրվա կյանքից: Գայանե Մկրտչյան-/վաստակավոր դերասանուհի/- Ես անհատականություն եմ տեսնում, ձեռագիր, որ միայն իրենն է, այնպիսի տպավորություն է, ասես Էմման դուրս է հանել և ի ցույց է դրել իր ողջ հոգին, իր զգացմունքները: Նարինե Զաքարյան-/ռեժիսոր/-Ամեն մի նկարի առաջ ուզում ես կանգնել ու մտածել, ուզում ես հասկանալ պատմությունը, որքա՜ն խորն է ամեն ինչ: Կարինե Ջանջուղազյան-/վաստակավոր դերասանուհի/-Հիացած եմ, սա նորարարություն է, ըստ իս՝ նոր մոտեցում նկարչության մեջ: Զարմանալի է, որ այս երիտասարդ աղջիկը այսպիսի բարձրախոհ մտածողություն ունի: Անահիտ Եղոյան-/՛՛Հայոց հայրենիք՛՛ կուսակցության նախագահ, ՛՛Հայկական վերածնունդ՛՛ միավորման կառավարման խորհրդի համակարգող/-Տպավորված եմ Էմմայի նկարներից: Տաղանդաշատ նկարչուհի է, ով կարողանում է ստեղծել իր հոգեկերտվածքին համապատասխան գունեղ պատկերներ և ստեղծագործել ազատ, անկաշկանդ, ինքնավստահ: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ ցուցահանդեսից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+

Նմանատիպ նյութեր