5361 դիտում
13:18 06-04-2018
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է ֆրանսահայ նկարչուհի Նինա Խեմչյանի «7 մահացու մեղքերը» խորագրով ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է ֆրանսահայ նկարչուհի Նինա Խեմչյանի «7 մահացու մեղքերը» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Իր տեսակով բացառիկ աշխատանքը ներկայացնում է շուրջ 50 մետր երկարությամբ մեկ ընդհանուր նկար: Հեղինակի խոսքով գրաֆիկական կտավը ստեղծվել է երկու տարվա ընթացքում՝ հատուկ ֆրանկոֆոնիայի օրերի ընթացքում երևանյան արվեստասեր հասարակությանը ցուցադրելու համար: Առաջին անգամ նման ձևաչափով ներկայացված ստեղծագործությունն իր ինքնատիպ ոճով արժանացել է այցելուների հավանությանը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նկարիչներ, մշակութային գործիչներ, արվեստասերներ:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 27-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
3615 դիտում
20:15 07-10-2016
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է «Անկախություն» խորագրով ցուցահանդես
1228 դիտում
15:42 10-10-2015
«Սիրո Երևան» ընդհանուր խորագրով ցուհանդեսներ՝ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում
Այս բաժնից
955 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
526 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
820 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը