211652_close_icon
views-count45663 դիտում article-date 14:40 18-03-2019

Կողոպուտ՝ Լոռու մարզում. մի քանի ճիվաղ մտել են 82-ամյա տատիկի տուն, կպչուն ժապավենով կապել բերանն ու թալանել տունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություննեով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի պետի տեղակալ Սերգեյ Սերոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 17-ին Լոռու մարզում տեղի ունեցած կողոպուտի փաստով։ Ժամը 03։50-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մարտի 16-ին, ժամը 22։30-ից մինչև մարտի 17-ի ժամը 02։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք Մեծավան գյուղի Թեհլերյան փողոցի թիվ 7 տան բնակիչ՝ 82-ամյա Նույեմ Հակոբյանի տան պատուհանի ապակին հանելու միջոցով մտել են ներս և հարձակվել անօգնական կնոջ վրա, կպչուն ժապավենով փակել բերանը և նրանից հափշտակել ոսկյա մատանի, 220 հազար դրամ, 50 ԱՄՆ դոլար, 15 հազար ՌԴ ռուբլի և դիմել փախուստի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մհեր Վանյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ս. Սերոբյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Հակոբյանին պատճառվել է մոտ 600 հազար դրամի վնաս։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր