211652_close_icon

Կապանում 3 քաղաքացի թունավորվել է գազի թերայրումից

views-count1320 դիտում article-date 13:48 16-03-2019
Մարտի 15-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Կապանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Կապանի Հարությունյան փողոցի 5-րդ շենքի 3 բնակիչ։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ քաղաքացիները թունավորվել են ժամը 01.00-ի սահմաններում՝ տան նախասրահում տեղադրված գազի վառարանի թերի այրումից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր