211652_close_icon

Երևանում շմոլ գազի արտահոսքից քաղաքացիներ են թունավորվել

views-count1392 դիտում article-date 13:29 21-03-2014
Մարտի 20-ին, ժամը 03.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Երևանի Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքի տներից մեկի 4 բնակիչները: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, տանը գազի կաթսայից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր