211652_close_icon
views-count1786 դիտում article-date 22:16 21-02-2019

Գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի թունավորվել է

Փետրվարի 21-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Շահումյան 16-րդ փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 3 քաղաքացու: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 00.20-ին, տանը՝ գազի բալոնի արտահոսքի հետևանքով: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր