Նոր Զելանդիայում մզկիթներում զանգվածային սպանությունների զոհերի թիվը հասավ 47-ի. մարդասպաններից մեկը նկարահանել է իր կրակոցները. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր Նոր Զելանդիայում մի խումբ ծայրահեղականներ կրակ են բացել Քրայսթչերչ քաղաքի մզկիթում, որտեղ այդ պահին մոտ 300 հավատացյալներ են եղել:
Ողբերգության արդյունքում զոհվել է 47 մարդ: Քաղաքային ոստիկանությունը հաստատել է մզկիթում հրաձգության մասին տեղեկությունը և քաղաքի կենտրոնական հատվածի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ իրենց տներից, ինչպես նաև հայտնել ցանկացած կասկածելի գործողությունների մասին: Քաղաքում փակ են բոլոր դպրոցներն ու հիվանդանոցը:
Այժմ մզկիթի մոտ են գտնվում մոտ 15 ոստիկանական մեքենաներ և զինված ուժայիններ, բոլոր մերձակա փողոցները արգելափակված են: Ըստ ականատեսների, հարձակում իրականացնողները չորսն են եղել:
Ոստիկանությունը այս ահաբեկչությունն իրականացնելու կասկածանքով ձերբակալել է
երեք տղամարդու և մեկ կնոջ: Նրանցից մեկը նկարահանել է մզկիթին մոտենալու և կրակոցներ արձակելու պահը, և դրանք տարածել համացանցում: