Ահաբեկիչները ռուսական ավիացիայի հարվածներից պատսպարվում են մզկիթներում. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինները ռուսական ավիացիայի հարվածներից թաքնվում են մզկիթներում, հաղորդում է Tass-ը:
Նա նշել է, որ ռուսական կողմը ունի որպես անհերքելի ապացույց՝ տեսագրություններ: Միևնույն ժամանակ Անտոնովը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի հարվածի ոչ ռազմական օբյեկտներին:
«Իմանալով մզկիթների հանդեպ ունեցած մեր հարգալից վերաբերմունքը՝ նրանք փայլուն հասկանում են, որ ոչ մի պայմանով մենք չենք հարվածի ոչ ռազմական կետերին»,-ընդգծել է նա: