Իրանի խորհրդարանում զոհերի թիվը հասել է 7-ի, կրակոցները շարունակվում են
Իրանի խորհրդարանում այսօր կատարված զինված [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/07/1069170/]հարձակման [/url]հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Այդ մասին [url=https://www.tasnimnews.com/en/news/2017/06/07/1429662/shooting-erupts-in-iran-s-parliament-update]հաղորդում [/url]է Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ դեռևս 4 մարդ պատանդառված է ահաբեկիչների կողմից, սակայն անվտանգության ծառայությունները այդ տեղեկությունը դեռ պաշտոնապես չեն հաստատել։
Գործակալությունը հայտնում է նաև, որ ահաբեկիչներից մեկը փորձել է դուրս գալ շենքից, սակայն ոստիկանության բացած կրակի արդյունքում հետ է գնացել դեպի խորհրդարանի շենքը։ Ներկա պահին ահաբեկիչները շարունակում են կրակոցներ արձակել։