211652_close_icon
views-count1912 դիտում article-date 15:45 14-03-2019

Փոփոխություններ են սպասվում քրեական, քաղաքացիական, վարչական դատավարության օրենսգրքերում

Կառավարությունն այսօրվա նիստում առաջարկություններ է ներկայացրել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Ներկայացված նախագծերով առաջարկվում է ՀՀ դատավարական օրենսգրքերով նախատեսված՝ դատական տուգանք սանկցիայի կիրառման հարցում բացառություն սահմանել գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի համար: Առաջարկվող կարգավորումը հիմնավորվում է նրանով, որ փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական կարգավորումը խնդրահարույց է, քանի որ դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի ինստիտուտի անկախությունը և փաստաբանի՝ որպես իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի մասնագիտական ինքնուրույնությունը: Գործին մասնակցող փաստաբանի և դատախազի նկատմամբ դատարանի կողմից որպես դատական սանկցիա տուգանքի վերացմանն ընդհանուր առմամբ կողմ լինելով հանդերձ՝ կառավարությունը գտնում է, որ նախագծերն անհրաժեշտ է լրամշակել, մասնավորապես՝ վերականգնելով դատարանի կողմից փաստաբանի և դատախազի նկատմամբ կիրառվող առանձնահատուկ սանկցիան, այն է՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով, համապատասխանաբար, գլխավոր դատախազին կամ ՀՀ փաստաբանների պալատ դիմելը:

Նմանատիպ նյութեր