3412 դիտում
16:00 22-02-2018
Քրեական և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ են կատարվելու
Կառավարությունը հավանության է արժանացրել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Նախագծերի ընդունման արդյունքում օրենսգրքերը կհամապատասխանեցվեն «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքին: Օրենքների նախագծերով հստակեցվել են դատական վարույթի հրապարակության վերաբերյալ իրավակարգավորումները, այդ թվում՝ սահմանվել են եզրափակիչ դատական ակտերի՝ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարկելու վերաբերյալ դրույթներ:
Փաթեթով ամրագրվել են դատավարության լեզվին չտիրապետող վարույթի մասնակիցների՝ թարգմանչի ծառայություններից օգտվելու, փաստաթղթերը դատավարության լեզվին համապատասխան ներկայացվելու և դատավարության լեզվի սկզբունքից բխող նոր պահանջներ: Բացի այդ, վերանայվել են դատարանի կազմին և կոլեգիալ կազմով որոշումներ ընդունելու կարգին վերաբերող դրույթները, ինչպես նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը:
Նմանատիպ նյութեր
1948 դիտում
15:45 14-03-2019
Փոփոխություններ են սպասվում քրեական, քաղաքացիական, վարչական դատավարության օրենսգրքերում
Այս բաժնից
694 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1462 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա