1345 դիտում
12:03 14-03-2019
ՔԿ նախագահի տեղակալը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողների հետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված այն զինծառայողների ծնողների հետ, որոնց մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերն ուսումնասիրվելու են հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների կողմից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՔԿ նախագահի տեղակալը զոհված զինծառայողների ծնողներին է ներկայացրել խմբի գործունեության կարգն ու նպատակը: Արտակ Կրկյաշարյանը հանդիպման ընթացքում պատասխանել է ծնողներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Տեղեկացնենք, որ Քննչական կոմիտեի կողմից հասարակական կազմակերպություններին արդեն տրամադրվել են կոնկրետ քրեական գործերով տեղեկանքներ՝ դրանք ուսումնասիրելու նպատակով: Տրված գործերի նյութերի ուսումնասիրելուց հետո խումբն անցնելու է այլ զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությանը: Նշենք, որ հասարակական կազմակերպություններն իրենք են ընտրում իրենց կողմից ուսումնասիրվող գործերը, իսկ Քննչական կոմիտեն նրանց է տրամադրում պահանջվող բոլոր նյութերը:
իշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և տասը հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև՝ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
Նմանատիպ նյութեր
1129 դիտում
14:57 08-02-2023
Ալեն Սիմոնյանը հանդիպել է մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ
Այս բաժնից
1597 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ