4246 դիտում
09:42 14-03-2019
ՀՀ պետական պարտքը կրկին սկսել է ավելանալ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական պարտքը կրկին սկսել է ավելանալ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության պետական պարտքն այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ կազմել է 6 միլիարդ 943.6 միլիոն դոլար: Տարեսկզբին ՀՀ պետական պարտքը 6 միլիարդ 922,9 միլիոն դոլար էր, այսինքն` երկու ամսվա ընթացքում այն ավելացել է 20,7 միլիոնով:
Այս գումարի մեծ մասը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 393.6 մլն դոլար, որից 4 մլրդ 977.2 մլն դոլարն արտաքին պարտքն է: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ի սկզբանե որդեգրեց ՀՀ պետական պարտքը նվազեցնելու քաղաքականություն` հրաժարվելով նոր վարկային միջոցներ ներգրավելուց:
Սակայն հիմա կառավարությունը հայտնվել է նոր պարտք վերցնելու պարտադրանքի առաջ, միայն թե, ի տարբերություն նախորդ իշխանությունների, կառավարության վերցրած պարտքերն ավելի համեստ չափերի են, և, բացի այդ, գումարները ծախսվում են` ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե մսխվում կամ գրպանվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2520 դիտում
10:03 04-05-2017
2014 թվականից Հայաստանում մուրացիկ երեխաների թիվն սկսել է ավելանալ. «Ժողովուրդ»
2053 դիտում
09:35 11-06-2019
Հայաստանի պետական պարտքը սկսել է աճել․ «Ժողովուրդ»
1166 դիտում
09:08 25-06-2022
Պետական պարտքը կրկին աճել է. ինչ է սպասվում դոլարի տատանման հետևանքով․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1225 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»