2014 թվականից Հայաստանում մուրացիկ երեխաների թիվն սկսել է ավելանալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում գնալով ավելանում է մուրացիկ երեխաների թիվը: Միայն անցյալ տարի՝ 2016թ., Հայաստանում հաշվառվել է 13 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, ընդ որում, 13- ն էլ տղա երեխաներ են:
«ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մուրացիկների թիվը Հայաստանում սկսել է ավելանալ 2014 թվականից: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, օրինակ, 2014 թվականին նրանց թիվը կազմել է 7, 2015-ին՝ 8: Իսկ ահա 2016-ին ավելացել է 5-ով: Ի դեպ, միայն 7 մուրացիկ հաշվառվել է մայրաքաղաք Երևանում, իսկ 3-ը՝ Լոռու, 1-ը՝ Կոտայքի, 2-ը՝ Շիրակի մարզերում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]