56454 դիտում
10:38 10-03-2019
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Արմավիր բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 9-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Արմավիր քաղաքի բնակիչ, 59-ամյա Աշոտ Մարկոսյանը և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 23:00-ի սահմաններում իր հարսը՝ 25-ամյա Ա. Ս.-ն Արմավիր բժշկական կենտրոնում ծննդաբերել է, ինչի ժամանակ էլ երեխան մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ա. Մարկոսյանը հայտնել է, որ երեխան մահացել է բժիշկների մասնագիտական ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
57977 դիտում
11:59 21-08-2017
Արտակարգ դեպք Երևանում. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)