211652_close_icon
views-count2370 դիտում article-date 16:11 09-03-2019

Արցախի և Ադրբեջանի շփման գծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 300 անգամ

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում մարտի 3-9-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր