Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
Մարտի 8-ին, ժամը 02:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր-Ձորագլուխ ավտոճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան ձնաբքի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը (հոսանքազրկվել է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, բայց ճանապարհի անանցանելիության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը:
«ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (Ա. Ե.) մոտեցել է փրկարարներին: Քաղաքացուն տեղափոխել են Ապարան քաղաք:
***
Մարտի 7-ին, ժամը 22:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Քաղսի-Բջնի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Քաղսի գյուղի գերեզմանատան մոտակայքում արգելափակումից դուրս են բերել Land Rover մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Հ.):
***
Մարտի 7-ին, ժամը 18:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մեծ Սեպասար-Աշոցք ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա (15 ուղևոր):
***
Մարտի 7-ին, ժամը 15:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Սևան» ՔԿՀ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել Toyota Probox մակնիշի և Mercedes E320 մակնիշի ավտոմեքենաները: