211652_close_icon
views-count1518 դիտում article-date 13:01 08-03-2019

Ծխախոտի գնի 45 տոկոսով բարձրացումը կկանխարգելի մոտավորապես 88 հազար վաղաժամ մահ. Արսեն Թորոսյանը հետազոտության արդյունքներ է ներկայացրել

Ծխախոտի գնի բարձրացումը 45%-ով կկանխարգելի մոտավորապես 88.000 վաղաժամ մահ ծխելը թողածների և չսկսածների շրջանում, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով 2017թ․ ապրիլին Հարվարդի համալսարանի, Վաշինգտոնի համալսարանի և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից կատարված հետազոտության արդյունքները: «Հետազոտության անվանումն է՝ «Ծխախոտային արտադրատեսակների հարկերի բարձրացման բաշխիչ ազդեցության գնահատումը Հայաստանում․ ծախս արդյունավետության ընդլայնված վերլուծության արդյունքները»։ Ներկայացված էր տվյալ վերլուծության հիմնական արդյունքը մինչև ամբողջական հայերեն տեքստի լինելը»,- գրել է Թորոսյանը։ Նա ներկայացրել է հետազոտության անգլերեն ամբողջական տարբերակը՝ https://goo.gl/SQxSWc: Նախարարը խոստացել է շուտով ներկայացնել նաև բազմաթիվ երկրների փորձը, թե ինչպես է ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումը բերում հարկային եկամուտների աճի՝ ի պատասխան հակառակի մասին պնդողների։

Նմանատիպ նյութեր