69537 դիտում
09:50 08-03-2019
Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամներից 34-ամյա տղամարդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 7-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Առաքել Այվազյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 20-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի գլխավորությամբ պարզել էին, որ Ա. Այվազյանի հետ հիվանդանոց է տեղափոխվել նաև համագյուղացի՝ 30-ամյա Կարինե Հովսեփյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մարգարյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/20/1118002/?fbclid=IwAR0PYgu0LJARRLJ3GInqtRPW6UqSCnXkNlok2Y8R5Rue4IFgSGr2MPWyf4U]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, փետրվարի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 22:00-ի սահմաններում Մխչյան գյուղից դեպի Դիտակ գյուղ տանող ավտոճանապարհին Mercedes մակնիշի 34 CP 621 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Դիտակ ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն և հայտնվել առվում:
Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել էին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և դեպքի վայրում հավաքվածների պատմելով՝ բժիշկները օպերատիվ էին ժամանել ու մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել վիրավորներին:
Քաղաքացիներն ասել էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց էր ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարութունյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4674 դիտում
21:37 20-10-2015
Ավտովթարի հետևանքով Հաղարծին գյուղի վարչական տարածքից հիվանդանոց տեղափոխված 52-ամյա տղամարդը մահացել է