4674 դիտում
21:37 20-10-2015
Ավտովթարի հետևանքով Հաղարծին գյուղի վարչական տարածքից հիվանդանոց տեղափոխված 52-ամյա տղամարդը մահացել է
Այսօր` հոկտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Հաղարծին գյուղի բնակիչ, 52-ամյա Ռուստամ Թամրազյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 34 VO 662 համարանիշի ավտոմեքենայով Հաղարծին գյուղի վարչական տարածքի «Բետղենի հողեր» կոչվող սարամասում վթարի է ենթարկվել և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Թամրազյանը տեղի ուժերով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն, սակայն, ըստ տեղեկությունների` ճանապարհին մահացել է:
Դեպքի վայր են մեկնել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: