211652_close_icon
views-count1636 դիտում article-date 17:00 07-03-2019

Բաքվի և Լոնդոնի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրվել

Բաքվի և Լոնդոնի պաշտպանության նախարարությունների միջև միջազգային ռազմական համագործակցության վարչությունում բանակցություններ են ընթացել։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ քննարկվել են երկու երկրների միջև այդ ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Բանակցությունների արդյունքում ստորագրվել է Ադրբեջանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունների միջև 2019-2020 թթ.ռազմական համագործակցության պլան։

Նմանատիպ նյութեր